կարևոր
804 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-22 15:15

ՊՊԾ գնդի ոստիկանները հետապնդել ու բռնել են կնոջ ոսկեղենը կողոպտած անձին․ նա ձերբակալվել է. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունիսի 20-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ծառայություն իրականացնող ՊՊԾ գնդի ոստիկաններին մի կին մոտեցավ ու հայտնեց, որ մի տղամարդ բացահայտ հափշտակել է իր ոսկյա զարդերն ու փախել։ Ոստիկանները ճշտեցին կասկածվողի փախուստի ուղղությունն ու սկսեցին հետապնդել։

Արագ արձագանքելու և ճիշտ կողմնորոշման շնորհիվ Տիգրան Մեծի պողոտայի առաջին նրբանցքում ոստիկանները բռնեցին տղամարդուն և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին։

Այնտեղ պարզվեց նրա ինքնությունը. Եղվարդի բնակիչ էր, 35 տարեկան։ Նրա անձնական խուզարկությամբ ոսկյա զարդերը հայտնաբերվեցին։ Կնոջից հաղորդում ընդունվեց։

Դեպքի առթիվ էլ քրեական գործ հարուցվեց։ Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։