04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Չինաստանը քննարկում Է Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելու հնարավորությունը՝ Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել Էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պահանջել են փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է «պաշտպանելու համար ամերիկյան մտավոր սեփականությունը եւ ամերիկացիների անձնական տվյալները»։