կարևոր
759 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-22 14:50

«Միլանը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

«Միլանը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

Իտալական «Միլանը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլինիի հետ:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Պիոլին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է նախորդ տարվա հոկտեմբերին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» մրցաշարային աղյուսակում ընթանում է 5-րդ տեղում: