կարևոր
470 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-07-22 14:25

Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Ռուստամ Բադասյան

Սահմանադրական մարմինները երկամսյա ժամկետում կներկայացնեն ՍԴ դատավորների թեկնածուներին․ Ռուստամ  Բադասյան

Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ Սահմանադրական մարմիններին սահմանադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե Ազգային ժողովի նախագահ Արարար Միրզոյանի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքի ստորագրումից հետո ինչ հաջորդող քայլեր են սպասվում։

«Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ սահմանադրական մարմինների՝ սահմնադրական դատարանի թեկնածուներ առաջադրելու համար, և այդ երկամսյա ժամկետը հոսում է, ինչը նշանակում է, որ Սահմանադրական մարմինները մոտ ապագայում պետք է սկսեն ներկայացնել թեկնածուներին»,- ասաց Բադասյանը։

Ըստ Արդարադատության նախարարի՝ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ կենսաթոշակի իրավունքները դատավորների, ովքեր արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև վերացվել է անհամապատասխանությունը սահմանադրության և սահմանադրական դատարանի մասին սահմանդրական օրենքում, որը հնարավոր չէր անել միաժամանակյա, որովհետև Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն հնարավոր չէր ներառել թե´ սահմանադրության փոփոխությունների, թե´ սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Օրենքը ուժի մեջ է մտել, ինչը նշանակում է, որ  առաջիկայում կընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ: