19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հուլիսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, րոպեների տարբերությամբ, 4 ահազանգ է ստացվել։
Հայտնել են, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․
«Քիչ անց ոստիկանությունում ստացվեցին նաև հիվանդանոցային ահազանգեր։ Թիկունքի կտրած-ծակած վերքով հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, իսկ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 86-ամյա մի տղամարդ տեղափոխվել էր մայրաքաղաքի մեկ այլ հիվանդանոց։
Ոստիկանությունում հնչած առաջին ահազանգից րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տուժածները վնասվածքները ստացել են ժամը 20.15-ին, Քաջազնունու փողոցի 8-րդ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ոստիկանների արդյունավետ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվեց նաև տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ էր։ Ժամը 21.20-ին նա հայտնաբերվեց Կրիվոյի փողոցում և հասակակից մեկ այլ երիտասարդի հետ բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածվողի մոտ ոստիկանները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն: