կարևոր
1540 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-22 13:33

Գիշերը Ուկրաինայի անվտանգության ուժերին, ի վերջո, հաջողվել է 10 պատանդներին անվտանգ դուրս բերել ավտոբուսից

Գիշերը Ուկրաինայի անվտանգության ուժերին, ի վերջո, հաջողվել է 10 պատանդներին անվտանգ դուրս բերել ավտոբուսից

Գիշերը Ուկրաինայի անվտանգության ուժերին, ի վերջո, հաջողվել է 10 պատանդներին անվտանգ դուրս բերել ավտոբուսից:

Հիշեցնենք, որ երեկ կեսօրից Լուցկ քաղաքում 44-ամյա զինված տղամարդն ավտոբուս էր պանտանդառել: Նրա պահանջներից մեկն այն էր, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորի մարդկանց դիտել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին «Երկրի բնակիչները» վավերագրական ֆիլմը, ինչը եւ Զելենսկին արել էր՝ Ֆեյսբուքում հրապարակած տեսաուղերձում:

Պահանջի կատարումից կարճ ժամանակ անց՝ տղամարդն ազատել էր պատանդներին եւ հանձնվել իրավապահներին, ապա Զելենսկին ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է տեսանյութը: Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 13 պատանդ: Երեքին տղամարդն ավելի վաղ էր բաց թողել՝ նախագահի հետ բանակցությունների արդյունքում: Որեւէ մեկը չի տուժել: