կարևոր
1913 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-22 13:17

Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա զոհ

Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. կա զոհ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 22-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Հ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 150 մ հեռավորության վրա հայտնաբերել են Նարեկ Հ․-ի դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: