30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Երուսաղեմում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը խախտելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «ՌԻԱ Նովոստին», ձերբակալվածները կասկածվում են «հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու մեջ»:
Ցույցի մասնակիցների մի մասը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրաժարականը, մյուս մասը հանդես է եկել կորոնավիրուսի պատճառով վերջերս ռեստորանների աշխատանքը սահմանափակելու կառավարության մտադրությունների դեմ: Լույս հուլիսի 17-ի գիշերը Իսրայելի կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի գծով սահմանափակիչ միջոցառումների նոր ուղղումները, մասնավորապես, հուլիսի 17-ի երեկոյից սկսած, երկրում պետք է փակեին մարզասրահները, լողավազանները եւ պարի ստուդիաները: Ռեստորանները կկարողանան միայն առաքմամբ աշխատել հուլիսի 21-ից:
Հուլիսի 24-ից արգելվելու է լողափերում գտնվելը: Դրա հետ մեկտեղ հուլիսի 20-ին կորոնավիրուսի հարցերով Կնեսետի հանձնաժողովը որոշում է ընդունել, որ լողափերը եւ լողավազանները կբացվեն հանգստյան օրերին: Հուլիսի 21-ին հանձնաժողովը չեղարկել է ռեստորանների փակման մասին կառավարության որոշումը. դրանք աշխատանքը կշարունակեն՝ հաշվի առնելով սահմանափակումները։