կարևոր
1277 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-22 11:55

Սիրելի՛ երևանցի, տեր կանգնիր քո իրավունքին և ժառանգությանը. ՀՅԴ Երևանի ՔԿ-ն կոչ է անում վերանայել գույքահարկի մասին օրենքը

Սիրելի՛ երևանցի, տեր կանգնիր քո իրավունքին և ժառանգությանը. ՀՅԴ Երևանի ՔԿ-ն կոչ է անում վերանայել գույքահարկի մասին օրենքը

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի երևանցի,

Ինչպես արդեն գիտես՝ 2021թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որի արդյունքում բարձրանալու է անշարժ գույքի հարկի դրույքաչափը (բարձրանալու է գույքահարկը)։ Այն ավելացնելու է քո հարկային բեռը և, որ ամենակարևորն է, ոչ սոցիալական արդարության սկզբունքով։ Այն հանգեցնելու է սոցիալական բևեռացման էլ ավելի խորացմանը, և մեր համաքաղաքացիների ոչ կամավոր՝ պարտադրված վերաբնակեցմանը:

Մենք արդեն կոչ ենք արել պատկան մարմիններին՝ վերանայել խնդրո առարկա փոփոխությունները։

Սիրելիʼ երևանցի, Կոչ ենք անում տեր կանգնել քո իրավունքին ու ժառանգությանը, քո մանկության հիշողությունների վկային։ Ոչ ոք իրավունք չունի ունեզրկել քեզ կամ ստիպել հրաժարվել քո սեփականությունից և ժառանգությունից։

Եղիʼր իրավատեր և պահանջատեր»։