կարևոր
4730 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-21 23:41

Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի, տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ: Հայկական կողմը կորուստներ չունի:

Իր հերթին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է․ 

«Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում»,- գրել է Հովհաննիսյանը։