կարևոր
1786 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-21 23:42

Ոստիկանները նկատել են, որ «Օպել-ից փաթեթներ են դուրս նետում. պարզվել է, որ թմրանյութ է. նրանց բերման են ենթարկել

Հուլիսի 19-ի գիշերը Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները Փարաքար գյուղում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի ուղեւորը փաթեթներ է նետել փողոց։ Պարզվել է, որ փաթեթներում մարիխուանայի նմանվող, չորացված, մանրացված զանգվածներ են։

Րոպեներ անց «Օպելի» վարորդը եւ ուղեւորները հայտնաբերվել ու, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ պարզվել է, թե ով է մարիխուանայի նմանվող զանգվածները մեքենայից նետել։ Նրա անձնական խուզարկությամբ կաթուցիչներ են հայտնաբերվել։ Բացի այդ, բերման ենթարկվածներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածներով երեք փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։

Դրանք առգրավվել եւ ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։