կարևոր
462 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-07-21 23:55

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում hուլիսի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևանում հուլիսի 22-ին գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝  20-22 մ/վ: Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +32, երեկոյան՝ +26 աստիճան տաքություն։