կարևոր
1766 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-21 22:32

Հակամիջուկային հարթակը կոչ է անում կանխարգելել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքները

Հակամիջուկային հարթակը կոչ է անում կանխարգելել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքները

Թուրքիայում գործող Հակամիջուկային հարթակը հուլիսի 20-ին տարածել է հայտարարություն, որը հրապարակվել է ինչպես «Ֆեյսբուք»-ում հարթակի էջում, այնպես էլ SOL թերթի ինտերնետային կայքում:

Հայտարարության վերջում մասնավորապես ասվում է․ «․․․Կրկին վերահաստատում ենք ատոմակայաններից ձերբազատվելու մեր կոչը, որոնք ոչ մի հանրային օգուտ չունեն, այլ, ընդհակառակը, կրում են հսկայական կենսական ռիսկեր: Անընդունելի է վտանգի տակ թողնել մեր կյանքն ու կենսատարածքները։ Ցանկանում ենք, որպեսզի ատոմակայանների կառուցման նախագծերն անմիջապես դադարեցվեն և ատոմակայաններն ամբողջությամբ դուրս մղվեն մեր կյանքից ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհում:

Կոչ անում ԱԶԿ (ԹՀ իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն) կառավարությանը հիշեցնել մեր երկրի և տարածաշրջանի համար Ադրբեջանի կողմից Մեծամորի ատոմակայանի վրա հարձակման ծանր հետևանքների մասին: Պահանջում ենք, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և ՄԱԿ-ն անհապաղ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն ատոմակայանի նկատմամբ Ադրբեջանի կառավարության սպառնալիքների դեմ»:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնացել է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա: