կարևոր
2092 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-21 18:59

Չինաստան մեկնողները պետք է Covid-19-ի բացասական թեստի տվյալներ ներկայացնեն

Չինաստան մեկնողները պետք է Covid-19-ի բացասական թեստի տվյալներ ներկայացնեն

Չինաստանի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ յուրաքանչյուր մարդ, որը մտադիր է թռիչք կատարել դեպի Չինաստան, պետք է իշխանությանը կորոնավիրուսի բացասական թեստի մասին հավաստող ապացույց ներկայացնի, փոխանցում է CNN-ը։

Կորոնավիրուսով վարակված չլինելու մասին ապացույցը պետք է ներկայացվի թռիչքից առաջ 5 օրվա ընթացքում։

Օտարերկրացիները Չինաստան մեկնելու համար առողջական վիճակի մասին փաստաթուղթը պետք է ներկայացնեն՝ դիմելով իրենց երկրի դեսպանատներին, մինչդեռ չինացի ուղևորները պետք է ներկայացնեն QR կոդը՝ թռչելու իրավունք ստանալու համար։

Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ Չինաստանում Covid-19 հիվանդության ավելի քան 85 300 դեպք է գրանցվել այն պահից ի վեր, երբ նոր կորոնավիրուսն առաջին անգամ հայտնվել է Վուհան քաղաքում: