կարևոր
1684 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-21 18:32

Սև ծովից սկսվել է ՀՀ տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը

Սև ծովից սկսվել է ՀՀ տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը

Սև ծովից սկսվել է Հայաստանի Հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Սև ծովից հանրապետության տարածք սառը օդային հոսանքների ներհոսքը սկսվել է։ Այսօր 18։00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով»,- գրել է Սուրենյանը:

Հուլիսի 15-ին Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ մինչև հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և չորս մարզերում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը հասել է +38-+40 աստիճանի: