կարևոր
891 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-21 18:19

Ոստիկանությունը հորդորում է հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում կարևոր է կորոնավիրուսի համավարակի դեմ միասնական պայքարը։

«Համավարկի դեմ պայքարում ոստիկանության միջոցառումները դրական արդյունք կտան միայն հասարակության աջակցության շնորհիվ։ Պետք է պայքարել միասին, և, հաստատ, կհաղթենք՝ միահամուռ ուժերով օր օրի արձանագրելով ավելի լավ արդյունք։ Եղանակը տրամադրում է, և շատերն են ցանկանում քաղաքից դուրս գնալ։ Հորդորում ենք հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոններն ու Պարետի որոշումները։ Բնության գրկում՝ տաղավարներում կամ պիկնիկներին, 5 հոգուց ավելի մի եղեք։ Դա վերաբերում է նաև ռեստորաններում կամ սրճարաններում սեղանի շուրջ նստելուն։ Խուսափեք այցելել հատկապես այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր են մարդկային կուտակումներ։

Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության գործողություններն ինքնանպատակ չեն և ոչ էլ ուղղված են ձեր հանգիստը խանգարելուն. միակ խնդիրը ձեր անվտանգության և առողջության պահպանումն է:

Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնում ըմբռնման ու հակահամաճարակային կանոնները պահպանելու համար։ Վստա՛հ եղեք, միասին կհաղթահարենք համավարակը»։