կարևոր
880 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-21 18:03

Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային նախաճաշի ընթացքում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբուլ օղլուի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Անդրկովկասում անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հեռանկարները», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: