կարևոր
1200 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-21 23:16

Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահները հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս

Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահները հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս

Շվեյցարիայի եւ Ուկրաինայի նախագահներ Սիմոնետա Սոմարուգան եւ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 23-ին կայցելեն Դոնբաս: Այս մասին հուլիսի 21-ին բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի պետության ղեկավարը, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք կայցելենք Դոնբաս եւ մեր քաղաքացիներին ճակատամերձ գոտում»,- ասել է Զելենսկին: «Ինձ համար շատ արժեքավոր է եւ կարեւոր,- շարունակել է նա,- երբ աշխարհի ղեկավարները, որոնք ժամանում են Ուկրաինա, ինձ հետ մեկնում են Արեւելք եւ անձամբ տեսնում, թե Ուկրաինային որքան տառապանքներ է պատճառել պատերազմը»:

Զելենսկու խոսքով՝ իր շվեյցարացի պաշտոնակիցը բանակցությունների ժամանակ ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է ակտիվորեն օգնելու Դոնբասին, մասնավորապես, խմելու ջրի ապահովման գործում ենթակառուցվածքային նախագծերի արդիականացման միջոցով:

Զելենսկին ասել է, որ Շվեյցարիան միակ պետությունն է, որը մարդասիրական օգնություն Է տրամադրում ուկրաինացիներին, ովքեր Դոնբասում պատերազմի հետեւանքով տուժել են սահմանազատման գծի երկու կողմերում։