16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի խոսքով` Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանն իր սանձազերծած գործողություններով խայտառակ եղավ և մեծ կորուստներ կրեց: Այս մասին Բալայանն ասաց հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում:
«Այս կռիվն ադրբեջանցիները սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին և խայտառակ եղան: Չհասկացա, թե ինչու իրենք սրան հասցրեցին: Իրենց համապատասխան պատիժը ստացան»,- ասաց Բալայանը:
Գեներալ-մայորը նշեց, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բոլոր ուղղություններով պատրաստ կանգնած են, և հակառակորդը չի կարող հանկարածի հարձակումներով հաջողության հասնել:
Հուլիսի 21-ին Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ցուցադրեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը: