կարևոր
1084 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-21 15:42

Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ

Սերժ Սարգսյանն այցելել է Արցախ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արցախ: Այցն անձնական բնույթ է կրում` Սերժ Սարգսյանը կայցելի մորը, հանդիպում կունենա ընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ Ըստ տարածված հաղորդագրության՝  Նախագահ Սարգսյանը կլինի նաև Ամարասում` տեղում ծանոթանալու վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին, ինչպես օրերս տեսակապի ժամանակ խոստացել էր այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատուներին: