կարևոր
1588 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-21 15:35

Իրանում արձանագրել են համավարկի սկզբից ի վեր մեկ օրում կորոնավիրուսից մահերի առավելագույն թիվը

Իրանում արձանագրել են համավարկի սկզբից ի վեր մեկ օրում կորոնավիրուսից մահերի առավելագույն թիվը

Իրանում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահերի թիվն աճել Է 229-ով եւ գերազանցել 14,6 հազարը: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին, հաղորդում է ТАСС-ը։

«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել է 2 625, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 278 827-ի»,- ասել է Լարին։

Նա հավելել Է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել Է 229 հիվանդ, իսկ մահերի ընդհանուր թիվը հասել է 14 634-ի»։