կարևոր
1335 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-21 14:00

ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից

ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից

 Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ամբողջ ընթացքում հայկական կողմից վիրավորում էր ստացել ընդհանուր 36 հոգի: «Նրանցից 20-ն է բուժօգնություն ստացել, մյուս 16-ը միանգամից վերադարձել են ծառայության, քանի որ շատ թեթև էին, քերծվածքատիպ վնասվածքներ էին ստացել:  20-ից 10-ն է հիմա բուժում ստանում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ դրական դինամիկայով, ձգտում են արդեն բավարար վիճակի: Եվ ևս 4 զինծառայող արդեն լավ է իրեն զգում»,-ասել է Ստեփանյանն ու հույս հայտնել, որ առաջիկայում դուրս կգրվեն: