կարևոր
1433 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-21 13:10

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5842 դեպք է գրանցվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 5842 դեպք է գրանցվել

Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը երկրորդ օրն անընդմեջ կազմում է վեց հազարից պակաս՝ 5842։ Մահացել է 153 մարդ, դուրս է գրվել 8782-ը։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում (602), Խանտի-Մանսիյսկում ինքնավար մարզում (228) եւ Սվերդլովսկի մարզում (227): Դեպքերի 24,2% -ը ախտանիշներ չունի:

Նախօրեին հաղորդվել էր 5940 նոր վարակվածների եւ 85 զոհերի մասին: Ընդհանուր համաճարակի սկսվելուց ի վեր երկրում հայտնաբերվել է 783 328 դեպք, որոնցից 562 384-ն արդեն ապաքինվել են, 12 580-ը մահացել են: