կարևոր
1062 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-21 10:56

Եվրախորհրդի ղեկավարը վճռական է համարել ԵՄ-ի բյուջեի բաշխման չափանիշը

Եվրախորհրդի ղեկավարը վճռական է համարել ԵՄ-ի բյուջեի բաշխման չափանիշը

Եվրամիության երկրների կողմից իրավունքի գլխավորության սկզբունքի կիրառումն առաջին անգամ դառնում է Եվրամիության երկրների միջեւ բյուջետային ծախսերի բաշխման վճռական չափանիշ: Այդ մասին հուլիսի 21-ին հայտնել Է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ-ի՝ գրեթե հնգօրյա գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում. գրում է ՏԱՍՍ-ը:

«Պատմության մեջ առաջին անգամ օրենքի գլխավորության պահապնումը բյուջեի ծախսերի բաշխման վճռական չափանիշն է»,- ասել է նա:

Այժմ ԵՄ-ի բյուջեից եւ վերականգնման հիմնադրամից դոտացիաների ծավալներն ուղղակիորեն կապված են երկրի կողմից ժողովրդավարության հիմնական կզբունքների կիրառման հետ: Ըստ որում ամփոփիչ փաստաթղթի սկզբնական տարբերակում ենթադրվում էր վճարումների ավտոմատ կրճատում այն երկրին, որին Եվրահանձնաժոովը կմերկացնի եվրոպական արժեքներին չհետեւելու մեջ: Սակայն Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկությամբ դրա կիրառման հսկողության մեխանիզմն արմատապես մեղմացվել է. այդ հարցը կքննարկվի Եվրամիության գագաթնաժողովներում: