24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վրաստանի կառավարության միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ երկրում թույլատրվում է բաց տարածքներում ցանկացած սոցիալական միջոցառում (հարսանիք, ծննդյան արարողություն, հոգեհացի արարողություն) անցկացնել, որտեղ մարդկանց քանակը չպետք է գերազանցի 100-ը: Այս մասին հայտնում է Aliq.ge կայքը:
Միջգերատեսչական խորհուրդը անցած շաբաթ արդեն թույլատրել էր բաց տարածքներում անցկացնել մշակույթային միջոցառումներ, որոնց ընթացքում պետք է պահպանվեն Առողջապահության նախարարության կողմից մշակված կանոնները:
Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը՝ միջգերատեսչական խորհուրդը շարունակում է հետևել համաճարակաբանական իրավիճակին և փուլ առ փուլ կընդունվեն նաև այլ սահմանափակումների վերացման վերաբերյալ որոշումներ: