15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Կատալոնիայի իսպանական ինքնավար հանրակցության անկախության կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպել միապետության եւ պետության ղեկավար Ֆելիպե 6-րդ թագավորի՝ տարածաշրջան այցի դեմ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆելիպե 6-րդը եւ նրա տիկինը՝ Լետիսիա թագուհին, հուլիսի 20-ին Պոբլետի միաբանություն (Տարագոնայի նահանգ) են այցելում երկրում իրենց ուղեւորության շրջանակներում:
Առավոտյան անկախության կողմնակիցները հավաքվել էին Էսպլուգա դե Ֆրանկոլի մունիցիպալիտետում, որը գտնվում է վանքից երեք կիլոմետր հեռավորության վրա, եւ այնտեղ ուղեւորվել շարասյունով՝ «Կատալոնիան թագավոր չունի» կարգախոսի ներքո: Նրանք չեն կարողացել անմիջապես վայրին մոտենալ. ճանապարհը կտրել են իրավապահ մարմինները:
Լուսանկարներում եւ տեսանյութերում, որոնք անկախությունը պաշտպանող տարբեր կազմակերպություններ տարածում են սոցցանցերում, երեւում է, որ բազմաթիվ ցուցարարների ձեռքին կան Էստելադներ՝ անկախության ոչ պաշտոնական դրոշներ:
Նրանք վանկարկում են «Անկախություն» եւ երգում Կատալոնիայի հիմնը: «Բուրբոնները ժամանում են Կատալոնիա եւ ստիպում փակել Պոբլետի միաբանությունը:
Նրանք գիտեն, որ մեր փողոցներում իրենց չեն սպասում: Տապալենք գահը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հենց նա է հանդես եկել կատալոնական տարբեր մունիցիպալիտետներում անցկացվող ակցիաներից մեկի նախաձեռնությամբ: Մասնակիցները փողոցներում եւ հրապարակներում հսկայական պլակատներ են ներկայացնում գահի պատկերով եւ «Տապալենք այն» մակագրությամբ: