կարևոր
1911 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-20 22:45

ՀՀ դատախազությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովության» հիմնադրամին

ՀՀ դատախազությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովության» հիմնադրամին

ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով  ՀՀ դատախազությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովության» հիմնադրամին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից։

«Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին փոխանցել 10 միլիոն դրամ»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կարգադրության մեջ։