19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը տեղադրվել է տեխնիկական վրիպակի պատճառով. հոդվածն ամբողջությամբ հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը։ Այս մասին հայատարարություն է տարածել ՀԱՊԿ-ը։
«ՀԱՊԿ քարտուղարության էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածի տեղադրումը տեխնիկական վրիպակի պատճառով էր, և գրառումը անհապաղ ջնջվել է։ Գրառման հեղինակի կարծիքն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը», -ասված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ը նշում է, որ իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտնել է հուլիսի 14-ին արված հայտարարությամբ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։
ՀԱՊԿ-ը «Թվիթեր»-ի էջում նաև տեղադրել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի պաշտոնական էջերում հայտվել էր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը, որն անմիջապես ջնջվել էր։