կարևոր
865 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 19:57

Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի

Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը:

Նշենք, որ օրեր առաջ ԲԴԽ-ն տվել էր թոււյլտվություն՝ քրեական հետապնդում հարուցելու Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ, մեկ այլ որոշմամբ էլ ազատությունից զրկելու թույլտվություն էր տվել: