կարևոր
1420 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 19:17

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է հուլիսի 21-ի և 22-ի չվերթների ցանկը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ հուլիսի 21-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը «SKYUP» ավիաընկերության կողմից (ժամանում՝ 03:20, մեկնում՝ ժամը 04:20):

Հուլիսի 21-ին կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթը «Middle East» ավիաընկերության կողմից (ժամանում՝ 09:50, մեկնում՝ 10։50)։

Հուլիսի 21-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը «Aircompany Armenia» ավիաընկերության կողմից (ժամանում՝ 22։30)։

Հուլիսի 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը «Belavia» ընկերության կողմից (ժամանում՝ 02:45, մեկնում՝ 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները հուլիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: