կարևոր
1615 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-20 19:10

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Երևանի խոշոր առևտրի կենտրոններում

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Երևանի խոշոր առևտրի կենտրոններում

ՀՀ շուկայի վերահսկողությա նտեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, «Ոսկու աշխարհ» և «Ռոսիա մոլ»առևտրի կենտրոններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Ավան վարչական շրջանի շինանյութի առևտրի կետերում, գազի ուբ ենզինի լցակայաններում խախտումներ չեն հայտնաբերվել:

«Ոսկու աշխարհ» և «Ռոսիա մոլ», առևտրի կետերում որտեղ հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումն իրականացվել է կենտրոնացված եղանակով, դիտարկվել են մի շարք ոչ էական թերություններ, որոնք տեղում շտկվել են: Նշված առևտրի կենտրոնների պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ:

Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն`մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ» ,- ասված է հաղորդագրության մեջ: