01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին հարցեր է ուղղել՝ Ադրբեջանին անթաքույց աջակցելու վերաբերյալ: Փայլանը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Թուրքիան պետք է չեզոքություն ցուցաբերեր վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններում: Չավուշօղլուին ուղղված Փայլանի հարցադրումները ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին օրերին արձանագրված հակամարտությունների արդյունքում մահացան բազմաթիվ զինվորներ և քաղաքացիներ։ Երբ կողմերն իրար մեղադրում էին հակամարտությունը սկսելու մեջ, որպես Արտաքին գործերի նախարար հայտարարեցիք, թե «անընդունելի է Հայաստանի արածը։ Ադրբեջանը մենակ չէ։ Մենք, որպես Թուրքիայի Հանրապետություն և թուրք ժողովուրդ, մեր բոլոր կարողություններով կանգնած ենք Ադրբեջանի կողքին»։
Նման հայտարարություններով հանդես եկան նաև ԱԶԿ կուսակցության և հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիան, որպես Ադրբեջանի ու Հայաստանի միջև ծագած հակամարտությունների լուծմանը նպաստող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է աշխատեր լուծման ուղղությամբ կամք արտահայտել, մինչդեռ այս լարվածության ժամանակ էլ ցեղային պատճառներով անկողմնակալ չեղավ ու կատարեց լարվածությունը սաստկացնող հայտարարություններ։
Ուստի,