Այս տարի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն տեղի չի ունենա: Լուրը հայտնում է Mirror-ը:
Պատճառը կորոնավիրուսի համավարակն է՝ հայտնել է մրցանակաբաշխության կազմակերպիչ France Football-ը:
France Football-ի պնդմամբ՝ բոլոր պայմանները չեն պահպանվում, և որ 2020 թվականը չպետք է սովորական ֆուտբոլային տարի համարվի:
«Սովորական խաղացանկով են անցել 2020-ի հունվարն ու փետրվարը, իսկ հաջորդող ամիսներին եղել է դադար՝ պայմանավորված աշխարհը տիրած համավարակով, շուրջ 2 ամսվա դադարից հետո նոր միայն ֆուտբոլը վերադարձել է, այդ իսկ պատճառով դժվար է ընտրել, թե ով է լավագույնը»,-նշել է խմբագիր Պասկալ Ֆերրեն: