«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 20-ին, առաջարկում է դիտել «Արգենտինայի մասին երազելով » (Мечтая об Аргентине) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2003 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Քրիստոֆեր Հեմփթոնը։
Ֆիլմը մանկական թատրոնի ռեժիսորի քաջության և խիզախության պատմությունն է, թե ինչի կարող է գնալ այն մարդը, ով կորցրել է իր սիրելի կնոջը։
Իրադարձությունները զարգանում են 1976 թվականին Արգենտինայում։ Որոնելով իր կին լրագրողուհուն, որը ձերբակալվել է հատուկ ծառայությունների կողմից, Կարլոս Ռուեդան հանկարծ հայտնաբերում է անսովոր ունակություն տեսնելու, թե ինչ է կատարվում բանտերում հայտնված մարդկանց հետ:
Սեսիլիան սիրող կինը գաղտնի բանտ է ընկնում իր անշնորհակալ աշխատանքի համար.Նա իր աշխատանքին նվիրված լրագրող է եւ փորձում է հետաքննել պետական մասշտաբի գործը: Այժմ Կարլոսը պետք է ինչ-որ բան անի, որպեսզի փրկի նրան, քանի դեռ շատ ուշ չէ…
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։