կարևոր
1382 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 16:50

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհերի հիշատակին

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհերի հիշատակին

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։

Ինչպես AnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում, ժամը 11:00-ին պատարագներ են անցկացվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։ Կիեւում աղոթքը մատուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցում։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի հետ սահմանին էսկալացիայի ժամանակ 4 հայ զինծառայող է զոհվել:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը: