կարևոր
1127 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 16:36

Բուլղարիայի խորհրդարանն ավարտել է կառավարության անվստահության քվեի շուրջ քննարկումները

Բուլղարիայի խորհրդարանն ավարտել է կառավարության անվստահության քվեի շուրջ քննարկումները

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարան) ավարտել է վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարության անվստահության քվեի շուրջ քննարկումները. այս հարցի շուրջ քվեարկությունը կկայանա հուլիսի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել է Բուլղարիայի ազգային ռադիոն: Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը (ԲՍԿ) հուլիսի 15-ին հինգերորդ անգամ խորհրդարան է ներկայացրել կառավարության անվստահության քվեի հարցը, որին ընդդիմությունը մեղադրում է կոռուպցիայի մեջ:

Օրենսդրության համաձայն, անվստահության քվեի շուրջ քվեարկությունը պետք է խորհրդարանում անցկացվի քննարկումների ավարտվելուց հետո 24 ժամվա ընթացքում: Պատգամավորները պայմանավորվել են արտահերթ նիստն սկսել հուլիսի 21-ին ժամը 11:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին):

Հուլիսի 20-ի առավոտյան կառավարության հրաժարականի կողմնակիցներն արգելափակել էին երթեւեկությունը Սոֆիայի կենտրոնում եւ փորձել շրջապատել խորհրդարանը, որը պաշտպանում էր ոստիկանության կենդանի շղթան: Բողոքները Բուլղարիայում շարունակվում են հուլիսի 9-ից: Հունվարին ԲՍԿ-ը նախաձեռնել էր նախարարների խորհրդին անվստահության քվեի շուրջ քվեարկությունը, որը մեղադրվում էր շրջակա միջավայրի պաշտպանության եւ ջրամատակարարման ոլորտում քաղաքականության ձախողման մեջ: Այն ժամանակ պատգամավորների մեծամասնությունը մերժել է նախաձեռնությունը: Եթե խորհրդարանն այս անգամ էլ պաշտպանի կառավարությանը, անվստահության քվեի շուրջ նոր առաջարկությունը կարող է առաջադրվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո։