կարևոր
1592 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-20 23:27

«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

Արտակ Օսեյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։

Արտակ Օսեյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն։

Արտակ Օսեյանի մարզչական շտաբը. Կարեն Սիմոնյան (ավագ մարզիչ), Էրիկ Նազարյան (օգնական), Վլադիմիր Վարդանյան (դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյ (ֆիզպատրաստության մարզիչ)։

 Մինչ այս ակումբի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին էր: