կարևոր
1756 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-20 16:24

Երևանում 1-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

 Երևանում 1-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հուլիսի 18-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից, ով իրենց բնակարանի պատուհանից, որը 4-րդ հարկում է, անզգուշաբար վայր է ընկել։

Երեխան 1-ամյա տղա է, ում կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։