Tot el suport als companys i companyes de la República d'Artsakh davant l'escalada de violència d'aquests dies a la frontera d'Armènia i Azerbaidjan.
— Marta Rosique i Saltor (@MartaRosiq) July 20, 2020
La comunitat internacional hem de respondre a les agressions d'Azerbaidjan en defensa dels #DDHH i el dret a l'autodeterminació!
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Մարտա Ռոսիկը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին և կոչ արել, որպեսզի այն արձագանքի Ադրբեջանի ագրեսիային։
Այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այս օրերին բռնության աճի պայմաններում իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետության գործընկերներին: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ինքնորոշման իրավունքի»,- գրել է Մարտա Ռոսիկը։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: