Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ խաղի վերաբերյալ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Մեծ խաղ, մեծ ջանքեր թիմից նախորդ գիշեր: Իհարկե, մենք ավելիին էինք արժանի, բայց հիմա մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք առաջիկա հանդիպումների վրա»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր 2-2 հաշվով, իսկ գոլերից մեկը խփել էր Մխիթարյանը: