կարևոր
1138 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 15:37

Սբ. Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները կծածկվեն. Էրդողանի խոսնակ

Սբ. Սոֆիայի խճանկարներն ու որմնանկարները կծածկվեն. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, անդրադառնալով Սբ. Սոֆիայի քրիստոնեական թեմատիկայով որմնանկարները ծածկելու թեմային, նշել է, որ դրանք ծածկվելու են ոչ թե լույսերով, ինչի մասին ավելի վաղ նշվել էր, այլ վարագույներով։

Ելույթ ունենալով հեռուստաընկերություններից մեկում՝ Քալընը անդրադարձել է հուլիսի 24-ին նախատեսվող Այասոֆյայի՝ մուսուլմանական աղոթքի համար վերաբացման արարողությունների նախապատրաստական աշխատանքներին։

Քալընը նաև ընդգծել է, որ ամեն բան կարվի, որպեսզի վարագույրային համակարգի ներդրման ժամանակ տաճարի պատերը չվնասվեն։