կարևոր
1090 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 14:51

Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ոչ պաշտոնական այցով գտնվում է Երևանում, որտեղ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Թովմասյանը։

«Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը։ Քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի»,- գրել է Թովմասյանը։