կարևոր
444 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-07-20 14:25

Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար՝ հետեւելու քրիստոնեական նշանավոր այդ կառույցը թանգարանից մզկիթի վերածելու աշխատանքներին

Էրդողանն այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար՝ հետեւելու քրիստոնեական նշանավոր այդ կառույցը թանգարանից մզկիթի վերածելու աշխատանքներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար՝ հետեւելու քրիստոնեական նշանավոր այդ կառույցը թանգարանից մզկիթի վերածելու աշխատանքներին:

Մահմեդականների առաջին աղոթքը Սուրբ Սոֆիայում կկայանա հուլիսի 24-ին, որին կմասնակցի շուրջ 500 հավատացյալ:

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ աղոթքի ժամանակ քրիսոտնեական սրբապատկերները կծածկվեն վարագույրներով: Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից զրկելու եւ այն մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը միջազգային հանրության խիստ քննադատությանն էր արժանացել: