Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար՝ հետեւելու քրիստոնեական նշանավոր այդ կառույցը թանգարանից մզկիթի վերածելու աշխատանքներին:
Մահմեդականների առաջին աղոթքը Սուրբ Սոֆիայում կկայանա հուլիսի 24-ին, որին կմասնակցի շուրջ 500 հավատացյալ:
Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ աղոթքի ժամանակ քրիսոտնեական սրբապատկերները կծածկվեն վարագույրներով: Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակից զրկելու եւ այն մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշումը միջազգային հանրության խիստ քննադատությանն էր արժանացել: