կարևոր
1554 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-20 13:51

Տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք

Տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք

Անձնակազմի պատրաստության աստիճանն ամրապնդելու և մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով հուլիսի 20-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում անցկացվել է գիշերային պարապմունք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն և գերազանց կատարել առաջադրված ուսումնական խնդիրները։