կարևոր
1135 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-20 13:29

Իգդիրում բնակվող ադրբեջանցիները հեծանվային բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի

Իգդիրում բնակվող ադրբեջանցիները հեծանվային բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի

Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Հեծանվային բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Այս մասին գրում է Ermenihaber.-ը։

Բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային ակումբը և  Իգդիրում «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիայի ներկայացուցչությունը»։ 

Երթի մասնակիցները պարզել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, վանկարկել հակահայկական լոզունգներ ու հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։

Իգդիրում հիշյալ ասոցիացիայի ներկայացուցչության ղեկավար Սերդար Ունսալը հայտարարել է, որ Հայաստանին պետք է «համարժեք պատասխան տալ» և, կրկնելով Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ Թուրքիայից հնչող հայտարարությունները, ասել է, որ «Թուրքիան և թուրք ժողովուրդը Ադրբեջանի կողքին են և Ադրբեջանը միայնակ չէ»։