կարևոր
1223 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 12:36

ՄԻՊ-ը ստացել է 794 բողոք նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով

ՄԻՊ-ը ստացել է 794 բողոք նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի այդ, իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:

Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝ տեխնիկական բնույթի խնդիրներ, իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։

«Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով»,-նշված է հաղորդագրության մեջ: