կարևոր
1411 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-20 12:29

Արմավիրում ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացվել

Արմավիրում ռումբերի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացվել

Հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Իրականացվել է քաղաքացիների և աշխատակիցների տարհանում։