19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Կիրակնօրյա աղոթքի ժամանակ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հրադադարի կոչ է արել:
«Աղոթում եմ բախումների ժամանակ իրենց կյանքը կորցրած անձանց ընտանիքիների համար: Հույս ունեմ, որ միջազգային հանրության միջնորդությամբ, երկխոսության միջոցով եւ կողմերի բարի կամքի դրսեւորմամբ՝ հնարավոր կլինի խաղաղ լուծում գտնել՝ հանուն այդ սիրելի ժողովուրդների բարօրության»,- հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: