կարևոր
2016 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-20 12:19

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 50 տուն․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հրետակոծության հետևանքով վնասվել է մոտ 50 տուն․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասվել է 50 շինություն, որոնցից 12-ն արդեն վերականգնվում են։

Հուլիսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այս պահի դրությամբ մենք ունենք 50 շինություն, որոնք այս կամ այն չափով վնասվել են, դրանցից 12-ում արդեն սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Գուցե այս ընթացքում լինեն թվային փոփոխություններ, քանի որ պատահում է, երբ հայտնաբերում ենք որևէ տուն, որն, այնուամենայնիվ, վնասներ է կրել»,- նշեց Չոբանյանը և հավելեց, որ գումարային առումով ընդհանուր գնահատական դեռևս չեն կարող տալ և վերջնական ուսումնասիրություններն անցկացնելուց հետո՝ անպայման պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան։

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: